Որքան էլ Փաշինյանը ժողովրդին համոզի, թե երջանիկ եք, մարդկանց դժգոհությունն աճում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News 

 Ամենավտանգավոր խաղն է, երբ իշխանությունը երկու խոշոր խաղացողներին՝ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին, ուզում է խաբել, ժողովրդին կարող են խաբել, բայց դա չի անցնում միջազգային հարաբերություններում, իսկ Փաշինյանը նրանց ուզում է մատի վրա խաղացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էլինար Վարդանյանը։  

Անդրադառնալով Սյունիքի ճանապարհի հարցին, Վարդանյանը նկատեց, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է լինի երկուստեք շահեկան, բայց Բաքուն պահանջում է միայն զիջումների գնալ․ «Սյունիքը վտանգված է, Ադրբեջանն իր պահանջից չի հրաժարվում, իսկ իշխանությունը միջանցքի հետ կապված շաբաթը մեկ փոխում է իր դիրքորոշումը»։  

Անդրադառնալով իշխանության կողմից ընտրություններին նախապատրաստվելու քայլերին, Վարդանյանը նշեց, որ Փաշինյանին պետք են նոր մեղադրական դատավճիռներ, կարևոր չէ, որ օրենքին համապատասխան կլինեն, թե՝ ոչ։ 
«Մինչև ընտրություններ նոր քաղաքական հետապնդումներ, խոսքի ազատության սահմանափակումներ և նոր հոդվածներով քրեական գործեր են հարուցվելու։ 
Փաշինյանը մարդկանց համոզում է, որ երջանկությունը շատ աշխատելու մեջ է, մարդիկ աշխատում են, բայց լավ չեն ապրում, նրանց դժգոհությունները մեծանում են»,- ավելացրեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ