Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը. Փաշինյանի հետ լուրջ տարաձայնություններ է ունեցել․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

155

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատման 5-րդ դիմումը Նիկոլ Փաշինյանն ի վերջո նախօրեին ստորագրել է: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյան-Կիրակոսյան հակամարտությունը խոր արմատներ ունի: 

Կիրակոսյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային ատյաններում քննվեն հայ ռազմագերիների, Արցախում տեղի ունեցած հանցանքների դեպքերը, իսկ Փաշինյանը հորդորում է «հետ քայլ անել» քանի որ այդպես է ուզում Ադրբեջանը: Մեր աղբյուրները նշում են նաեւ, որ Կիրակոսյանը վրդովված ու նեղացած է այն բանից, որ Փաշինյանը իրեն խոստացել էր նշանակել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ու հանկարծակի ՔՊ վարչության նիստում մտափոխվել ու նախարար է նշանակել Սրբուհի Գալյանին: 

Ինչո՞ւ, որովհետեւ Կիրակոսյանն իր խոսքում ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարարել է, թե պետք է Հայաստանն իր հայցերից հետ չկանգնի եւ, որպես նախարարի թեկնածու, ասել է, որ պետք է առաջ տանի այդ գործերը: Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 29-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ անակնկալ որոշվել էր Գրիգոր Մինասյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակել Սրբուհի Գալյանին, որից հետ Կիրակոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Փաշինյանն այն չէր ստորագրել:

 Հիմա Կիրակոսյանը, Փաշինյանից նեղացած, վերջնականապես որոշել է միայն դասախոսությամբ զբաղվել: Նա ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս է, 2011-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

--00—ԱՊ