Չեմ բացառում, որ այսօր իրար ուտող ընդդիմությունը կարող է շատ արագ միավորվել ու պայքարել փողոցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Այս գարնանը ընդդիմության առնվազն մի հատվածը պատրաստվում է փողոցային պայքարի, հետևություններ կանեմ ընթացքից, բայց չեմ բացառում, որ այսօր իրար ուտող ընդդիմությունը կարող է շատ արագ միավորվել ու պայքարել, եթե լինեն փողոցային լուրջ պրոցեսներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Չեմ բացառում նաև, որ կարող է սկսել և հանգել, դա կախված է լիդերներից, աշխարհաքաղաքական իրադրությունից։ Հայաստանը հիմա այն վիճակում է, որ առանց աշխարհաքաղաքական ազդակների անհնար է փոփոխություն անի, ինչպես 2018 թվականին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ