Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն բրոնզե մեդալների համար. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 4 ըմբիշ կպայքարեն մեդալների համար: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

55 կգ Արայիկ Թոփալյանը, 63 կգ Դավիթ Ջոթյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը և 130 կգ Ռազմիկ Քուրդյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։


--00--ԱՀ