ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը դարձավ արծաթե մեդալակիր, գրում է armsport.am-ը:
Ըստ աղբյուրի՝ հայ մարզիկը, որը կիսաեզրափակչում 9։0 հաշվով առավելության էր հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի նկատմամբ, եզրափակչում պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Խանիևին։
Նարեկ Գրիգորյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
--00—ԼՄ