ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Հայաստանը մտադիր չէ վերանայել իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ կարծում, որ մենք պետք է վերանայենք ՀԱՊԿ-ի հետ կապված ՀՀ-ի դիրքորոշումը, դեռ ՀԱՊԿ-ը պետք է տեսնի՝ ինքը կա՞, գոյություն ունի՞, թե ոչ։ Իսկ եթե գոյություն ունի, պետք է ասի՝ թե որտեղ է սահմանը, ինչ պետք է անի, ինչ չպետք է աներ, որ չի արել»,- ասաց ԱԺ խոսնակը։
Ալեն Սիմոնյանը հերքեց նաև տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ գերատեսչությունները սկսել են նպատակային ակտիվացնել ռուս գործընկերների հետ աշխատանքը։
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր՝ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության ու ինքնիշխանության համար»։ Նրա խոսքով, կազմակերպության երկու երկրներ օգնել էին Ադրբեջանին 2020 թվականին Արցախում սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ