Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

aa

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիք-Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Դավիթ Ղ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 21-ամյա Սերժ Ա․-ի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «ԳԱԶ 31029»-ի վարորդ Սերժ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00—ՍՊ