Արցախցիների սոցիալական ծրագրերի մտահոգությունների վերաբերյալ ակցիա կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

SS
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է․

«Մարտի 31-ին՝ ժամը՝ 12:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև տեղի է ունենալու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ակցիան: Միջոցառման ժամանակ ներկայացվելու են արցախցիներին վերաբերող սոցիալական բնույթի ծրագրերի վերաբերյալ մտահոգությունները և հնարավոր լուծումները:
 
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել ակցիային:
Հասցե՝ Նալբանդյան 4/1, Հանրապետության հրապարակ մետրոյի կանգառի մոտ:
 
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»:

 
--00--ՍՊ