Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ի աշխատանքներին Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

աա

Ռուսաստանն անարձագանք չի թողնի ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 27-ին Մուրմանսկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, մեզ անհանգստացնում է միայն այն փաստը, որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր առմամբ առավել հաճախ են դիտարկում հեռավոր հյուսիսը որպես հնարավոր հակամարտությունների տարածք՝ կիրառելով այս պայմաններում զորքեր, այդ թվում՝ դաշինքի նոր անդամներ Ֆինլանդիայի և Շվեդիայի ուժերով, որոնց հետ, ի դեպ, մինչև վերջերս ընդհանրապես խնդիրներ չեն եղել: Չգիտես ինչու, սեփական ձեռքերով խնդիրներ են ստեղծում: Առհասարակ հասկանալի չէ: Այնուհանդերձ, առաջնորդվելու ենք եղած իրողություններով, արձագանքելու ենք այս ամենին»,- հայտարարել է Պուտինը «Արկտիկան՝ երկխոսության տարածք» արկտիկական միջազգային համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ