ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Numbeo-ի 2025 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաապահով երկիրն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը Numbeo-ի ինդեքսի 8-րդ տեղում է 77.9 միավորով։
Առաջին հորիզոնականում Անդորրան է՝ 84.7 միավորով, երկրորդում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 84.5 միավորով, երրորդը Կատարն է՝ 84.2 միավորով։ Ամենաապահով երկրների շարքում չորրորդը Թայվանն է՝ 82.9 միավորով, հինգերորդը Օմանն է՝ 81.7 միավորով։
Ադրբեջանը ինդեքսում 33-րդն է՝ 68.2 միավորով, Իրանը 93-րդն է՝ 49.5 միավորով, Թուրքիան 57-րդն է՝ 58.8 միավորով, Վրաստանը 21-րդն է՝ 73.7 միավորով։
Numbeo-ի 2024 թվականի ինդեքսում, որը հրապարակվել էր 2024 թվականի նոյեմբերին, Հայաստանը նույնպես 8-րդ հորիզոնականում էր՝ 77.8 միավորով։
--00—ՅՄ