ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Արցախում կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, որը ՀՀ քաղաքացի է, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով:
Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով: