ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը չի ցանկացել մեկնաբանել կնոջ գրառումը, նա նշել է, թե չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Նա ավելացրել է, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։
--00—ՅՄ