ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հանրապետությունում անցկացված ընտրություններին.
«Արցախի ընտրությունները կարևոր են մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առումներով։ Դրանք (ընտրությունները) ժողովրդավարական էին և մրցակցային։
Ընտրված իշխանություններն ունեն Արցախի ժողովրդի մանդատը՝ պաշտպանելու նրանց շահերը, նպատակները և կարմիր գծերը խաղաղ գործընթացում»։