ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Գյումրիի ընտրությունների ժամանակ իշխանությունները մոբիլիզացրել էին իրենց ամբողջ ռեսուրսը, սակայն չկարողացան հասնել հաջողության՝ չնայած ընտրախախտումների բազմաթիվ դեպքերի։ Սա նշանակում է, որ համապետական ընտրություններում ընդդիմադիր տարբեր ուժեր կարող են հասնել հաջողության ու այս կերպ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ