ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ադրբեջանը շան պես վախենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ այլ միջնորդական ֆորմատներից, որովհետև դրանց առկայության դեպքում նրանց նկատմամբ հավելյալ ճնշումներ են գրանցվում, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում ստանալ այն, ինչ ուզում են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, «Դիվանագետների համահայկական միության» խորհրդի անդամ Ավետ Ադոնցը։
Ըստ դիվանագետի, հենց դա է պատճառը, որ Բաքվում պնդում են ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ հայկական կողմը տուրք է տալիս այս պահանջին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ