Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

աաա

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում: Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հանդիպում է եղել Ստամբուլում։ Այժմ նախապատրաստվում է երկրորդ հանդիպումը։ Միևնույն ժամանակ պահպանվում են հեռախոսային կապերը և վիդեոկոնֆերանսները։ Մենք տեսնում ենք նկատելի առաջընթաց», - նշել է դիվանագետը։ 
 

Ամերիկյան կողմին ենք փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինայի կողմից հարձակման ենթարկված թիրախների ցուցակը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը «100%-ով կատարում է» ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածների մորատորիումը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը կոնկրետ առաջարկներ է արել Սևծովյան նախաձեռնության իրականացման վերաբերյալ։ 

--00—ՍՊ