ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Երեկ՝ ապրիլի 8-ին, հիվանդանոցում մահացել է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիրայր Կարապետյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Լյուդմիլա Խաչատրյանն է, ով վրաերթի էր ենթարկվել ժամը 06:10-ի սահմաններում՝ 70-ամյա Մուշեղ Հ.-ի կողմից վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի կողմից՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 8-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր հիվանդանոց:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսյանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Սիմակ Հակոբյանն ու պարեկ Ռոբերտ Ասատրյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատանսպորտային հանցագորությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել էև սթափության փորձաքննության, եղել էր սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
--00--ՀԱ