ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անուններն ընդգրկված են Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։
Նախարարի այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։
Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս հայկական պատվիրակությունը մասնակցել էր այդ ֆորումին, ունեցել բազմաթիվ հանդիպումներ։
--00--ԱՀ