ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս տոնը հռչակվել է մանուկների օրհնության օր։
Հրաշազարդ այս տոնի առիթով, Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի մատուցվեց Ծաղազարդի տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի ձեռամբ Թեմակալ Առաջնորդի կատարվեց ճյուղերի օրհնություն:
Նաև կատարվեց Մանուկների օրհնության կարգ ու օրհնված ճյուղերը բաժանվեց ներկա հավատացյալներին:
Երիտասարդաց միության նախաձեռնությամբ, փոքրիկների համար եկեղեցու բակում կազմակերպվել էր կավճանկարչություն:
Այսօր, մեր ՔՐԻՍՏՈՍԱՍԵՐ մանուկներն էին շտապել եկեղեցի՝ իրենց համար այս կարևոր օրը Տիրոջ հետ տոնելու:
--00--ՍՊ