Հույս ունեմ, որ սա Սպերցյանի վերջին մրցաշրջանն է ՌՊԼ-ում․ Իգոր Կոռնեև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

spertsyan

«Զենիթի» նախկին մարզական տնօրեն Իգոր Կոռնեևը կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղի մասին։

«Կարծում եմ ու հույս ունեմ, որ սա Սպերցյանի վերջին մրցաշրջանն է ՌՊԼ-ում։ Նա պետք է զարգանա։ Սպերցյանը պետք է տեղափոխվի մի թիմ, որը նրան կտրամադրի սպորտային ծրագիր։ Նոր ակումբում նա պետք է լինի իր դիրքում հիմնական խաղացողը և որքան հնարավոր է շատ խաղա։ Բացի այդ, այդ ակումբը պետք է կարողանա վճարել նրա տրանսֆերի համար լուրջ գումար», – ասել է Կոռնեևը «СЭ»-ին տված հարցազրույցում։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ցուլերի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 7 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։

--00—ՅՄ