Տաթև-Լծեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_16-05-24.

Ապրիլի 14-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 16-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,5 խմ). ինչը խոչընդոտում է երթևեկությանը։

Փրկարարները հեռացրել են թափված քարերը դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի։

--00—ՅՄ