Գազայի հատվածում մեկ ամսում ավելի քան 1600 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_18-52-41

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 18-ին իսրայելական հրթիռակոծությունների վերսկսումից հետո մեկ ամսվա ընթացքում Գազայում ավելի քան 1600 մարդ է զոհվել։

«2025 թվականի մարտի 18-ից զոհերի թիվը հասել է 1613-ի, վիրավորվել է 4233 մարդ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 39 զոհ և 118 վիրավոր։

--00—ՅՄ