ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Հաշվի առնելով հոբելյանական տարեթիվը՝ այս տարի Մեծ հաղթանակի օրվա միջոցառումները Ռուսաստանի սահմաններից դուրս ավելի ծավալուն կլինեն։ Այս մասին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Ուժը միասնության մեջ է» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Սուխում-Քիշնև-Դուշանբե տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ հայրենակիցների հետ աշխատանքի դեպարտամենտի 1-ին քարտուղար Քսենիա Վինոգրադովան, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:
«Մեր տեղեկություններով՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներում, հայրենակիցների կազմակերպությունները, համագործակցելով արտերկրում ռուսաստանյան հաստատությունների հետ, խորհրդային զինվորների հուղարկավորման վայրերում կանցկացնեն շաբաթօրյակներ, արարողակարգային միջոցառումներ, համերգներ, ֆոտոցուցահանդեսներ, կինոդիտումներ, մարզական մրցումներ, կշնորհավորեն վետերաններին։ Աշխարհի շատ քաղաքներում նախատեսվում են «Անմահ գնդի» երթեր, ինչպես նաև բազմաթիվ հարակից ակցիաներ՝ Գեորգիևյան ժապավեն, Հիշողության մոմ, Հիշողության այգի, ավտո և մոտոարշավներ»,-նշեց Վինոգրադովան:
Նա նաև հավելեց, որ, հնարավորության դեպքում, կարևոր է աջակցել Հիշատակի այգում իրականացվող ծառատունկին՝ Հաղթանակի կամավորների ավանդական ակցիային: Ի դեպ, աշխարհի շատ երկրներում այս ակցիան արդեն անցկացվել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ