Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

photo_2025-04-16_18-47-42

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ 

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

--00—ՅՄ