ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ ներկայացրել է խորհրդային ականավոր զորահրամանատար, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի մասին:
Բաբաջանյանի զորավարական փայլուն տաղանդների շնորհիվ 1944 թ. մարտին խորհրդային զորքերին հաջողվեց ազատագրել Տերեբովլյա, Կոպիչինցի և Չերտկով քաղաքները։ ️ ️Շարունակելով հարձակումը՝ Համազասպ Բաբաջանյանի բրիգադը առաջիններից էր, որ հասավ Դնեստր։ Բրիգադի տանկերը գրավեցին Զալեշչիկի քաղաքը։
Մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար հրամանատար, գվարդիայի գնդապետ Բաբաջանյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում:
1944 թ. սեպտեմբերից մինչև 1945 թ. մայիսը Համազասպ Բաբաջանյանը ղեկավարել է 11-րդ գվարդիական տանկային կորպուսը: Մասնակցել է բելառուսական 1-ին և 2-րդ ռազմաճակատների մարտերին, Վարշավա-Պոզնանսկի, Արևելյան Պոմերանյան և Բեռլինի գործողություններին։
1945-ի մայիսին Բեռլինի գործողության ընթացքում 11-րդ գվարդիական տանկային կորպուսին շնորհվեց «Բեռլինյան» պատվավոր անվանումը, իսկ փառավոր զորահրամանատարը պարգևատրվեց Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով։
1975 թ.-ին Բաբաջանյանին շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում:
--00—ՍՊ