ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կառավարության այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացվեց:
Զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանվել է հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
--00—ՅՄ