Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

355691698_684218653717659_3258456596882248978_n

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին, Մարտունի համայնքից։

Նորակոչիկներն այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Տեր Բարսեղյանի, Տեր Գնել Քահանա Մարտիրոսյանի և Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունները։

zorakoch

Հայոց բանակի սիրելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքում սկսվում է շրջադարձային ու հիշարժան իրադարձություն, քանի որ դուք շուտով կրելու եք մեր բանակի զինվորական համազգեստը և դառնալու եք հայրենիքի պաշտպաններ, մեր հերոս հրամանատարների ու զինվորների գորրծերի արժանի շարունակողներ, հայրենիքի սահմաններն անառիկ պահող մարտիկներ։

zorakoch

Համոզված եմ, որ դուք արժանի դաստիարակություն եք ստացել ձեր ընտանիքներում ու դպրոցներում և զինվորական ծառայության ընթացքում կցուցաբերեք բավարար վճռականություն ու կամք, գիտակցություն ու պարտաճանաչություն, ինչից կախված կլինի մեր բանակի հզորությունն ու մարտունակությունը։

zorakoch

Հաջողություններ եմ ցանկանում ձեզ ՝ միաժամանակ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ու անվտանգ ծառայություն, նորանոր ձեռքբերումներ։ Քաջալերում եմ ձեր ծնողներին ու հարազատներին, որոնց կողքին անհամբեր սպասելու եմ ձեր կարգապահ ու պարտաճանաչ ծառայությանը ու վերադարձին։

zorakoch

Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում առաջիկա օրերին կմեկնարկի նաև Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում և կընթանա մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը»։

--00—ՅՄ