ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Առանց ուժային կառույցների գոյության չի կարող լինել պետություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Մեկ բան է հիմնավորված քննադատությունը, մեկ այլ բան՝ դրանք ցրելու, ոչնչացնելու ծրագրավորված ու հետեւողական կոչերը։ Դա հակապետական գործունեությունն է, պարզ չէ որտեղից ուղղորդվող եւ ինչ նպատակով։
Անկախ նրանից, թե ինչպես է մահացել ԱԱԾ-ի նախկին տնօրենը, դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա։ Դրա հեղինակները, ուղղակի, կամ անուղղակի կերպով, այս եւ մյուս մահերի համար կրում են պատասխանատվություն», - նշել է նա։