ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
«Վերջերս ասել եմ, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չկա, որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. հիմա նույն պնդումն անում եմ մամուլի վերաբերյալ. ՀՀ-ում մամուլի նկատմամբ որեւէ ճնշում չկա, և դա բոլորդ գիտեք»: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե իշխանությունն ուզում է սահմանափակել ազատ խոսքը:
Հրաչյա Հակոբյանի կարծիքով, ընդհակառակը, մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել, որ մամուլն այս աստիճանի ինչ ուզի խոսի:
«Բոլորս շատ լավ գիտենք, որ Հայաստանում մամուլը ոչ միայն ազատ է, այլև երբեմն, ներողությո՛ւն, բայց անում է այնպիսի հայտարարություններ, գրվում են այնպիսի տեքստեր, որ պարզապես այդ տեքստերը պետք է տեղ չգտնեին այդ մամուլում: Մասնավորապես, գրում են, որ ՔՊ վարչության նիստում այսինչ հարցն է քննարկվել, որը տեղի չի ունեցել»,-ասել է Հրաչյա Հակոբյանը: