ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Կարագանդայի «Շախտյորը» պայմանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ:
33-ամյա դարպասապահի վերջին ակումբը «Ենիսեյն» էր: Յուրչենկոն հանդես է եկել նաև մոսկովյան «Տիտան», լատվիական «Մետալուրգ», մինսկյան «Դինամո», ռուսական «Կռիլյա Սովետով», «Վոլգար», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի» և «Տոսնո» ակումբներում: