ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհակալ եմ սրտացավ ընկերներիս, ովքեր զանգահարեցին կամ գրեցին իմանալու համար, թե ինչպես եմ: Ասեմ` ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է!
Ինչ վերաբերում է ինձ պատկանող գույքին` արդեն 2 տարի է հայտարարագրում եմ այն (այդ թվում մինչև նշանակվելս ունեցած գույքը), և առաջարկում եմ ստահոդ տեղեկությունները ստուգել :
Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել:
Հ.Գ. Ստահոդ և անբարո ստատուսատերերին մաղթում եմ սեր և երջանկություն»