ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով վերջին 2 օրվա ընթացքում 36.007 սիրիացի (11.691 ընտանիք) է մոտեցել սիրիա-թուրքական սահմանին:
Նշվում է, որ Իդլիբում ընթացող ռազմագործողությունների հետևանքով 2.5 ամսում մոտ 450.000 սիրիացի է գաղթել Թուրքիա: Գրել է Ermenihaber-ը։
Ըստ տեղեկության` տեղահանված բնակչության մեծ մասը բնակություն է հաստատում Թուրքիայի սահմանին հարակից ճամբարներում, իսկ մյուս մասը Սիրիայի այն շրջաններում, որտեղ Թուրքիայի կողմից 2017թ. և 2018թ. քուրդ զինյալների և ԻՊ-ի ահաբեկիչների դեմ իրականացվել է Եփրատի վահան և Ձիթենու ճյուղ ռազմագործողությունները:
Հիշեցնենք, որ առ այսօր Թուրքիայում շուրջ 3.6 մլն սիրիացի ներգաղթյալ է գտնվում: