ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սպորտի ոլորտում մի շարք անձանց շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում: Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել․
Արմեն Սամվելի Մկրտչյանին Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ,
Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ,
Կարեն Լավուրիկի Կարապետյանին Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ,
Արշակ Գյորգիի Հայրապետյանին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ,
Կարեն Ռաֆիկի Բաղդասարյանին Երևան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ: