ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», - ասված է որոշման մեջ։