ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրելի էր համարել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը` գրավի չափը սահմանելով 3 մլն դրամ: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։