ԵՐԵՒԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 31, 24News
Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ռուսաստանի Դաշնության անունից Տիգրան Սարգսյանին հանձնել Ստոլիպինի I աստիճանի մեդալ։ Այդ մասին Ալմա-Աթայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ շնորհակալություն հայտնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին համատեղ աշխատանքի, հայ-ռուսական հարաբերությունների և ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած բացառիկ դերակատարության համար։
«Այս սրահում կարիք չկա Ձեզ մանրամասն ներկայացնել։ Դուք Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեցիք իր պատմության ամենածանր շրջաններից մեկում՝ 2008-2009 թթ-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ, կարողացաք իրականացնել մի քանի կարևոր ռեֆորմներ ու գործի դնել հակաճգնաժամային ծրագիր։ Բոլորն, անկասկած, արժևորում են Ձեր բարեկամական դիրքորոշումն այդ թվում և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման մասով։ ԵՏՀ նախագահի պաշտոնում Դուք ձեր գործընկերների հետ միասին կարողացաք հաղթահարել կառույցի ձևավորման ամենադժվար ժամանակահատվածը։ Շնորհակալ եմ այդ աշխատանքի համար, շնորհավորում եմ տարեդարձի առթիվ», - նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։