ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Իշխանություններն արել են առավելագույնը, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա»,- այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ Մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։
Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասել է Մակունցը։