ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
«Շահումյանի շրջանից լսվում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ, մինչև նախագահական ընտրությունները Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցեսը»։ Այս մասին «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի Շահումյանի շրջան այցին։
Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ այդ պրոցեսների շահառուները տարբեր մարդիկ են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից սկսած մինչև ներկայիս ԱԳ նախարար Մաիսի Մայիլյան և Սամվել Բաբայան։
«Բայց կան նաև դիմադրության, մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտուն թեկնածուն Վիտալի Բալասանյանն է», - ասել է նա։
Քաղաքագետն իր մտահոգություններն է հայտնել բանակցային գործընթացի վերաբերյալ․
«Տեսնում ենք, որ ամեն օր շոուներ են բեմադրվում ու տեսնում ենք, որ հանրությանը մեր կարևորագույն օրակարգի՝ Արցախի խնդրից շեղում են դեպի մանր-մունր, ոչնչով չհիմնավորված պրոցեսներ»։