ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
«Քաղաքացիները մեզ ասում են՝ ինչո՞ւ ռեֆորմներ չեք անում, հիմա մենք գնում ենք ռեֆորմների»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառնալով գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ անելու օրենսդրական նախաձեռնությանը:
Պատգամավորը նշեց, որ դեկտեմբերի 6-ից հետո, երբ խորհրդարանում, ըստ երևույթին, քննարկվելու է վերոնշյալ օրինագիծը, ՍԴ-ի ճգնաժամը հանգուցալուծվելու է:
Ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ կոշիկները սրբելու ու իր չկոտրվող լինելու մասին հայտարարությանը, Ջուլհակյանն ընդգծեց. «Մեր բարեկրթությունը շփոթել է թուլության հետ, իրեն նման ձևակերպումներ է թույլ տալիս: Նման ձկները չէ, որ պահածոյացվել են»:
Մանրամասները՝ տեսանյութում։