ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Փետրվարին պատրաստվում ենք 100 միավոր ավտոբուսի տենդեր հայտարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հուսով ենք և ամեն ինչ կանենք, որ ավտոբունսերն աշնանը լինեն Երևանում։ Պարզապես անգամ շատ անվանի ընկերություններ դանդաղ են ավտոբուսներ արտադրում», - ասել է քաղաքապետը։
Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի մայթերը ձյունից չմաքրելուն և իր դժգոհությունը հայտնել։ Նա նշել է, որ հաջորդ տարի նման խնդիր չի լինի, համապատասխան տեխնիկա գնելու պատրաստակամություն կա։