ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղխորհրդի նիստից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացներին։
«Մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։ Այս գործընթացը իրավական դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ՝ սևի և սպիտակի անպտուղ տարածք, ուստի՝ մենք այս գործընթացին չենք մասնակցելու», - նշեց Զոհրաբյանը։