ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: