ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի փաստով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա.Մովսիսյանը և Ա.Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ.Ավետիսյանը 13.02.2020 թ. գործուղվել են կայազորային քննչական բաժին:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հրամանով կազմվել են քննչական խմբեր, 2020 թ. փետրվարի 12-ին՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը ընդունվել են վարույթ, կատարվում է նախաքննություն: