ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը բանավոր կերպով խնդրել է քաղաքապետի համաձայնությունը՝ այլ աշխատանքի տեղափոխվելու համար։ Այս մասին տեղեկացնում է Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երևակայության գագաթնակետին:
Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար:
Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ 168․am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Աղբյուրի փոխանցմամբ` նա կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ, և պատրաստվում է լքել երկիրը։
Վերոնշյալ տեղեկությունից հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հանդես է եկել գրառմամբ, որտեղ հերքել է այդ Հայկ Սարգսյանի՝ հրաժարական ներկայացնելու մասին տեղեկությունը։