ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Դատախազության լրատվության ծառայությունից։
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով․
ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝
ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում
ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում
Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնում
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Սամվելի Մարգարյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում: