ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ ամեն մի փոփոխության համար ժողովուրդը պետք է կարողանա ղեկն իր ձեռքում պահել:
24News-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համար հատկացվող գումարի անհրաժեշտությանն՝ «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ ժողովրդավարության ճանապարհին փող խնայել չի կարելի:
«Հետաքրքիրն այն է, որ գումար ծախսելուց ու հանրաքվեին գումար տրամադրելուց խոսում են այն մարդիկ, որոնք տարիներ ի վեր պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել ու դրան զուգահեռ հարստություն կուտակել: Այժմ էլ դեմքներին վարագույր քաշած՝ վերամբարձ արժեքներից են խոսում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։