ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրաժարական տալ չի պատրաստվում։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով բանակում զոհերի թվին, ԳՇ պետն ասել է, որ զոհերից միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի։
«13 զոհը, որ դուք շեշտում եք, միայն 4-ը հիվանդության պատճառով է, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանք։ Այո՛, ես եղել եմ և զոհերի թաղմանը, և՛ զորամասերում էլ եմ լինում, որովհետև չեմ խորշում», -ասել է Դավթյանը։