ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
2020-ի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։
Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։