ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
FIFA-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար ֆրանսիացի Արսեն Վենգերն առաջարկում է փոխել «խաղից դուրս վիճակի» կանոնը, որպեսզի վիճահարույց իրավիճակներից խուսափեն։
«Ֆուտբոլիստը չի համարվի խաղից դուրս վիճակում, եթե մարմնի այն մասը, որով հնարավոր է գոլ խփել, լինի վերջին պաշտպանի հետ նույն գծի վրա, իսկ մարմնի այլ մասերը լինեն գծից առաջ։ Սա կլուծի խնդիրը եւ կբացառի վիճահարույց որոշումները մի քանի միլիմետրի համար»,- ասել է Վենգերը։