ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրել է Մնացականյանը։
Փետրվարի 24-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է գրանցվել Թուրքիայի արևմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տարերքի օջախը գտնվում Էր 7 կմ խորության վրա, Էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ Է բնակվում: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Նշենք նաև, որ փետրվարի 23-ին Իրանի տարածքում էլի երկրաշարժ էր եղել։ Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգում 9 մարդ է զոհվել Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: